Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կանաչ թեյը սուրճից լավ է թարմացնում

Կանաչ թեյը սուրճից լավ է թարմացնում

Նոր հետազոտությամբ ապացուցվել է, որ կանաչ թեյն ավելի արդյունավետորեն է օգնում թարմանալ, քան սուրճը: Այն նաև բարելավում է հիշողությունը, ճանաչողական ունակությունը: Բազելի համալսարանի հետազոտողները մասնակիցներին բաժանել են 2 խմբի, որոնցից մեկին տվել են կանաչ թեյի էքստրակտ պարունակող ըմպելիք, մյուսին` առանց դրա: Այնուհետև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով, անցկացնելով հիշողության թեստ, ուսումնասիրել են ըմպելիքների ազդեցությունը մարդկանց ուղեղի վրա` հայտնում է raut.ru-ն:

 

Կանաչ թեյ խմած մարդկանց դեպքում նկատվել է հիշողության ակտիվացում: Կանաչ թեյը պարունակում է պոլիֆենոլ, որը լայնացնում է արյունատար անոթները և արագացնում արյան հոսքը դեպի ուղեղ: Այն նաև նպաստում է դոֆամինի և ադրենալինի նվազմանը: Կանաչ թեյը խոչընդոտում է ծերության ժամանակ ուղեղում ճանաչողական գործառույթի թուլացմանը: Այն նաև հատուկ քիմիական նյութեր պարունակելու շնորհիվ շատ այլ օգտակար հատկություններ ունի:

 

Այսպես, կանաչ թեյը նյութափոխանակության արագացման շնորհիվ նպաստում է ճարպերի այրմանը, իջեցնում է արյան ճնշումը: Կանաչ թեյի հիմքով ըմպելիքն օգնում է խուսափել դիաբետից, քանի որ պարունակում է արյան մեջ շաքարի քանակը նվազեցնող պոլիֆենոլ: Թեյը հայտնի է վնասակար բակտերիաները ոչնչացնելու իր ունակութամբ, այսինքն` օգնում է սննդային թունավորումների դեպքում և օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից: Կանաչ թեյը պայքարում է հեպատիտի դեմ: Թեյն ունակ է պաշտպանելու քաղցկեղից: Այն նաև բարձրացնում է գրիպի և մրսածության նկատմամբ իմունիտետը:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ